Ճապոնական Nissan ավտոկոնցեռնի՝ խարդախության կասկածանքով կալանավորված ղեկավար Կառլոս Գոնին սպառնում է մինչև 10 տարվա բանտարկություն և գրեթե 89 հազար դոլարի տուգանք։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Kyodo գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, Nissan-ի ղեկավարն արդեն քննչական մարմինների հետ մեղավորությունն ընդունելու համաձայնագիր է կնքել: Նա նաև տվել է դատախազության հետ լիակատար համագործակցության երաշխիքներ: Տոկիոյում չեն բացառում, որ սա կարող է կալանավորվածի վիճակը մեղմացնել:
64-ամյա Գոնին և Nissan-ի տնօրենների խորհրդի անդամ Գրեգ Քելլիին կալանավորել են երկուշաբթի՝ Ճապոնիայի ֆինանսական օրենսդրության խախտման կասկածանքով: Պնդվում է, որ 5 տարի Կառլոս Գոնը Nissan-ից որպես պարգեւատրում է ստացել մոտ գրեթե 89 մլն դոլար: Ընդ որում՝ նա հարկերի վճարման համար հայտարարագրել է գրեթե կիսով չափ քիչ: Սպասվում է, որ Գոնը նոյեմբերի 22-ին պաշտոնապես կհեռացվի Nissan-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից: Кyodo-ն հայտնում է, որ ձեռնարկատերը նաև անվճար օգտագործել է Նիդեռլանդներում և 3 այլ երկրներում էլիտար նստավայրերը, որոնք Nissan-ի դրամական միջոցներով են գնվել եւ սպասարկվել։ Դրանք չեն հայտարարագրվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը