08 02 2022

Մարդը արարքի համար չպետք է միաժամանակ տուգանքի և ազատազրկման ենթարկվի․ Գեղամ Մանուկյան



Չե՞ք կարծում, որ պետք է գոնե երեք տարի տեսնենք օրենքի կատարման ընթացքը, նոր եզրակացություն  կատարենք, այնուհետև փոփոխություն առաջարկենք օրենքում։ Այս մասին ԱԺ-ում հարց ուղղեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։

Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:

«Երբ որ ասում եք երեք տարի, երեք տարի շարունակ ՀՀ քաղաքացուն տուգանելու են, բալերից են զրկելու, շրջանցելով այն կարևոր սահմանադրական դրույթը, որ մարդը պատիժ կրում է արարքի համար մեկ անգամ և ոչ թե նույն արարքի համարա երկու անգամ։ Եվ այդ առումով է, որ խնդրահարույց է։ Պատգամավորների մեծ մասը քննարկման ժամանակ հազար ճեղքերի մասին խոսեցին, որով մարդը կարողանում է շրջանցել բալային համակարգը»,- ի պատասխան ասաց ասաց Մանուկյանը ։ 

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, մարդը արարքի համար չպետք է միաժամանակ տուգանքի և ազատազրկման ենթարկվի։

Սոցիալական գործոնի հետ կապված Մանուկյանը նկատեց․

«Երբ ասում են, որ ավելի շատ մեծահարուստներն են խախտում կատարում, ո՛չ, տվյալ դեպքում շատ շատերը ֆինանսապես շատ ավելի ապահովված կարող են անօրեն վարել, մեծամասամբ նրանք ունեն վարորդներ և այդ բալային համակարգ, տույժ-տուգանք վարորդներին է գնում և նույն մեծահարուստը շարնակում է անբռնազբոս երթևեկումը Երևանում և դրանով չի լուծվում հարցը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ