Մեղադրողն այսօր դատարանում միջնորդել է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ «Ալրաղացի Լյով» մականունով, դատապարտել 11 տարվա ազատազրկման։ Մեղադրողը հիմնավորված է համարել նրան առաջադրված մեղադրանքը, տեղեկացնում է a1plus.am։
Ըստ մեղադրանքի` Լեւոն Սարգսյանը, մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի եւ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել եւ ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երեւան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 բ հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը