18 11 2018

Բենքսիի նկարի ևս մեկ սեփականատեր մտադիր է այն ոչնչացնել

Բենքսիի նկարի ևս մեկ սեփականատեր մտադիր է այն ոչնչացնել

Ամերիկացի նկարիչ Ռոն Ինգլիշը հայտարարել է, որ սպիտակով կներկի Բենքսիի «Ստրկական աշխատանք» (Slave labour) նկարը, որը աճուրդում 730 000 դոլարով է գնել: Այս մասին գրում է Vesti.ru-ն։

Ինգլիշն իր որոշումը բողոքով է բացատրել։ «Սա հարված է փողոցային արվեստին։ Այն չպետք է գնվի և վաճառվի»,- ասել է նկարիչը։ Նկարիչը մտադիր է հետագայում ևս նման նկարներ գնել և ներկել դրանք։

Բենքսիի նկարը ներկելուց հետո Ինգլիշը ծրագրում է այն 1 մլն դոլարով վաճառել։ «Ես խենթ եմ, բայց հիմար չեմ»,- հայտարարել է նա։

«Ստրկական գործ» նկարը 2012թ․ հայտնվել է Լոնդոնի խանութներից մեկի պատին։ Մի տարուց այն կտրել-հանել են, որպեսզի վաճառեն։ Ինգլիշը նկարը նոյեմբերի 14-ին գնել է Լոս Անջելեսի Julien's Auctions աճուրդում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ