Ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված քաղաք Երևան, Կենտրոն, Այասի փողոց 78/6 հասցեում գտնվող, 0.39 հեկտար մակերեսով հողամասը օտարել դասական աճուրդով:
ՀՀ կառավարության 15.04.2022թ. թիվ 496-Ա որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված 71 անվանում անշարժ գույք, այդ թվում օտարման առաջարկվող գույքը, պետք է հետ վերցվի նախարարությունից և ամրացվի Կոմիտեին, որն էլ յուրաքանչյուր անվանում գույքի օտարման կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ պետք է Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնի համապատասխան առաջարկություն։ Նախագծի ընդունումը բխում է նշված որոշման պահանջներից։
Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 229 742 370 դրամ:
Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գինը առաջարկվում է սահմանել՝ Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով՝ 229 742 370 դրամ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը