Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ վարկերի և պարտքերի տակ ճկռող քաղաքացիներից խոսելով: Նա ասում էր, որ մարդկանց օգտագործում են, խլում են գույքն ու ունեցվածքը, հետո խոստացավ, որ վարկային համաներում հայտարարել, բարենպաստ դաշտ կստեղծի, մի խոսքով մարդկանց կյանքը կբարելավի:
Հիմա՝ այդ խոստումներից արդեն չորս տարի անց, առաջարկում ենք մի պարզ օրինակով հասկանալ, թե ինչ փոխվեց: Ուսումնասիրենք Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկային աճուրդը: Նշենք, որ այստեղ տեղադրված են այն իրերը, որոնք առգրավված են քաղաքացիներից ֆինանսական պարտավորությունները չկատարելու պատճառով:
Այսպես, այստեղ վաճառվում է թվով 904 անշարժ գույք, այդ թվում՝ վարելահողեր, պտղատու այգիներ, բնակելի տներ, բնակարաններ, անասնագոմ:
Ոսկերչական եվ այլ արժեքավոր իրեր՝ թվով 277 հատ, հաստոցներ և սարքավորումներ՝ թվով 10: Վաճառվում է ալկոհոլային խմիչք՝ կոնյակ։ Մատիտի սրիչի մեկնարկային գինը 2200 դրամ է։ Աճուրդի է հանվել նաև ռետին, պատի ջահ, վագոն տնակ՝ 95 հազար դրամ:
Ամենից հետաքրքրականը նաև այն է, որ առգրավվել և վաճառքի են հանվել կանացի և տղամարդու վարտիքներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը