15 08 2024

Կառավարությունը ևս 2 պետական գույք է օտարում՝ բյուջեում գումար ունենալու համար

Կառավարությունը ևս 2 պետական գույք է օտարում՝ բյուջեում գումար ունենալու համար

 

Կառավարությունը այսօրվա՝ օգոստոսի 15-ի նիստում որոշեց օտարել երկու պետական գույք։

Մեկը պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, գյուղ Քասախ, Ռ. Սաֆարյան փողոց 10 հասցեում գտնվող 2200.3 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.109 հեկտար մակերեսով հողամասն են։ Օտարումը կկատարվի դասական աճուրդով:

2023 թվականի մարտի 3-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 641 800 000 ՀՀ դրամ։ Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը կազմում է 390 100 000 ՀՀ դրամ։ Հատկացված հողամասի տվյալ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 75 792 387 ՀՀ դրամ է։ Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 641 800 000 ՀՀ դրամ։

Գույքը նախկինում հանդիսացել է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սեփականությունը, որի կողմից 282.0 քառ. մետր մակերեսով շինությունը (կաթսայատուն) և 0.235 հեկտար մակերեսով հողամասը 2007 թվականի օգոստոսի 9-ից 40 տարի ժամկետով, տարեկան 140 000 ՀՀ դրամ վարձավճարով տրամադրվել է վարձակալության։ Նշվածի վերաբերյալ Նախագծում ներառվել է համապատասխան դրույթ։

ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N2284-Ա որոշման համաձայն Գույքը ներկայացվել է օտարման աճուրդով՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, սակայն շարունակական աճուրդները չեն կայացել՝ հայտեր չլինելու պատճառով։

Ելնելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման քաղաքականությունից՝ առաջարկվում է նախագծում ներառված անշարժ գույքը կրկին ներկայացնել օտարման՝ աճուրդով։

 

Մյուսը դարձյալ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․ Աթարբեկյան փողոց 17 հասցեում գտնվող 893․47  քառ. մետր մակերեսով շենք-շինությունները,  ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.1467 հեկտար մակերեսով հողամասն են (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N21052024-04-0039 վկայական), (առկա է ինքնակամ կառուցված 51․72 քառ․ մետր մակերեսով շինություն)։ Օտարումը տեղի կունենա դասական աճուրդով։

2024 թվականի հունիսի 12-ի դրությամբ, Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է   111 400 000 ՀՀ դրամ։ Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը կազմում է 79 800 000 ՀՀ դրամ։ Գույքի տվյալ պահին գործող շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 65 253 103․60 ՀՀ դրամ, որից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 6 516 121  ՀՀ դրամ։ Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 111 400 000 ՀՀ դրամ։

 «Պետական գույքն օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ապահովել լրացուցիչ դրամական մուտքեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ