14 11 2018

Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացը կարագացվի. դեսպանություն

Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացը կարագացվի. դեսպանություն

Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունները շուտով կներդնեն տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգ, որը կարագացնի սահմանին բեռների ստուգման գործընթացը։  Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Վրացական կողմի մաքսավորները Հայաստանի սահմանին ապրանքի մասին տվյալներ հավաքելիս դրանք կգաղտնագրեն թվային կոդով և այն կփոխանցեն հայկական կողմին, ինչը թույլ կտա հայկական մաքսակետում ապրանքը նորից չզննել կամ զննել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ