06 08 2019

Սև ծովում լողալու արգելքը հանվել է

Սև ծովում լողալու արգելքը հանվել է

Սև ծովի վրացական ափին տեղումները դադարել են, և այժմ արևոտ եղանակ է։ Այս մասին հաղորդել է Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

«Աջարիայի (Բաթումի, Քոբուլեթի, Չաքվի, Գոնիո, Կվարիաթի, Սարփի) հատվածում փոթորկի վտանգ այլևս չկա, և ծովում լողալու արգելքը հանվել է։

Գուրիայի (Ուռեկի, Շեքվեթիլի) և Սամեգրելո-Վերին Սվանեթի (Անակլիա) տարածաշրջա նների առափնյա հատվածներում դեռևս պահպանվում է փոթորկի վտանգը»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ