19 08 2019

Վրաստանում ՀՀ դեսպանը շրջայց է կատարել անցակետերում

Վրաստանում ՀՀ դեսպանը շրջայց է կատարել անցակետերում

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը շրջայց է կատարել անցակետերում: Այս մասին հաղորդում են դեսպանությունից:

Դեսպանը հանդիպել է Սադախլոյի անցակետի ղեկավարի հետ։

«Հանդիպմանը քննարկվեց նախօրեին տրանսպորտային միջոցների երկար հերթին առնչվող հարցեր։

Անցակետի ղեկավարի խոսքով հերթի հիմնական պատճառը վերաարտահանվող տրանսպորտային միջոցների մեծ քանակությունն է, որը կազմել է երեկվա հերթի մեքենաների 70-80 %-ը։

Դեսպանը նշել է, որ անցակետը պարտավոր է աշխատել ողջ ծավալով և բարձր մակարդակով սպասարկել ՀՀ քաղաքացիներին։

Այս պահին սահմանին հերթեր չկան»,-նշվում է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ