09 05 2020

Լարսի չեզոք գոտում սպասող քաղաքացի չկա. ՀՀ դեսպանությունը հերքում է

Լարսի չեզոք գոտում սպասող  քաղաքացի չկա. ՀՀ դեսպանությունը հերքում է

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե ՀՀ որոշ քաղաքացիներ, հատելով Ռուսաստանի Դաշնության սահմանը փորձել են մուտք գործել Վրաստանի տարածք, սակայն չեն կարողացել եւ արդեն մեկ ամիս է գտնվում են Վերին Լարսի չեզոք գոտում:

Վրաստանում ՀՀ-ի դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանության դիվանագետները կապ են հաստատել Վերին Լարսի վրացական անցակետի ղեկավարության հետ, ովքեր նշել են, որ չեզոք գոտում սպասող որեւէ քաղաքացի այս պահին չկա։

«Դեսպանությունը Վերին Լարսի չեզոք գոտում ՀՀ քաղաքացիների գտնվելու վերաբերյալ որեւէ ահազանգ չի ստացել վերջին մեկ ամսվա ընթացքում, դեսպանության որեւէ աշխատակից չեզոք գոտում հայտնված որեւէ քաղաքացու չի ասել հերթագրվեք ու ինքնաթիռով եկեք եւ, ի վերջո, դեսպանության որեւէ ներկայացուցիչ տեղում չի եղել (եւ չէր էլ կարող լինել, քանի որ վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ քաղաքացիներից բացի, որեւէ այլ երկրի քաղաքացի հատի վրաց-ռուսական սահմանը եւ մտնի չեզոք գոտի) եւ չի հանդիպել հրապարակման մեջ նշված քաղաքացիների հետ»,-նշված դեսպանության պարզաբանման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ