12 11 2018

Բողոքի ցույց՝ Չարենցավանում․ կրկին ճանապարհ են փակել. «Հրապարակ»

Բողոքի ցույց՝ Չարենցավանում․ կրկին ճանապարհ են փակել. «Հրապարակ»

Չարենցավանի թիվ 3 դպրոցի աշխատակազմն ու աշակերտները գործադուլ են անում։ Նրանք պահանջում են տնօրենի՝ Լուսինե Կարապետյանի վերադարձը։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը

Լուսինե Կարապետյանը մրցույթի արդյուքում չի վերընտրվել տնօրենի պաշտոնում: Նրա փոխարեն ընտրվել է մեկ այլ դպրոցի ուսուցիչ՝ Աննա Բալյանը, ում ներկայացրած ծրագիրը բողոքողները չեն ընդունում։

Ուսուցիչների և ծնողկոմիտեի պնդմամբ՝ Բալյանն ընտրվել է մարզպետարանի միջամտությամբ, առանց իրենց տեղեկացնելու կառավարման խորհրդի կազմը փոփոխելու և ոչ արդար ընտրության արդյունքում: Նրանք պահանջում են, որ Կոտայքի պարզպետն ու ԿԳՆ-ն այս հարցին լուծում տան։

Գործադուլ անողներն այժմ երթ են իրականացնում Չարենցավանի փողոցներով՝ տեղ-տեղ փակելով ճանապարհները: Երթն ուղեկցող ոստիկանները հորդորում են երթն անցկացնել՝ առանց երթևեկությանը խոչընդոտելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ