22 04 2024

ԵՄ լռությունն այսօր ավելացնում է Հայաստանում քաղաքական բանտարկյալների թիվը. Արսեն Բաբայան



«Այսօր անհրաժեշտություն կա Եվրամիությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ ակնկալելով իրենց գործուն միջամտությունը, որովհետև ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանությունները լսում են միայն եվրոպակա կառույցերին»,- Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ «Լռության մեկ ամիս» խորագրով ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

«Ուզում ենք հիշեցնել ԵՄ-ին հենց ԵՄ  կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարություններ կապված քաղաքական հալածանքների, հետապնդումների հետ, իսկ այսօր լուռ են Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ։ Այն, ինչ կատարվում է Հայաստանում, մասնավորապես վերջին շրջանում  Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում, ինչը տեղավորվում է  եվրոպական  բազմաթիվ կառույցների բազմաթիվ բանաձևերում։ Ուստի ակնկալում ենք Եվրամիությունը վերջապես  կբացի աչքերը, եթե, իհարկե փակ էին, խորը կասկածում եմ, որ փակ էին այդ աչքերը,  բայց հույս ունեմ, որ ԵՄ-ն անհրաժեշտ գործողություններ  կիրականացնի, որոնք կանեին մնացած դեպքերում, եթե, օրինակ, լիներ նախկինում նման բան»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ