08 11 2018

Տաջիկստանում խռովության հետևանքով սպանվել է 25 կալանավոր

Տաջիկստանում խռովության հետևանքով սպանվել է 25 կալանավոր

Տաջիկստանի Խուջանդ քաղաքի ուղղիչ գաղութում դատապարտյալների զանգվածային խռովության ժամանակ իրավապահների պատասխան գործողության հետևանքով մահացել է մոտ 25 կալանավոր: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նշվում է, որ բանտարկյալներից մեկն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է, նրան հաջողվել է զինաթափել բանտապանին՝ խլելով նրա զենքն ու կրակելով անվտանգության աշխատակիցների վրա:

Խռովության ժամանակ դատապարտյալներին հաջողվել է անգամ գրավել բանտի մասնաշենքերից մեկը, սակայն հատուկջոկատայիններն ի վերջո ճնշել են խռովությունը: Հաղորդվում է, որ զոհվել է 2 ուժային՝ բանտի աշխատակիցն ու հատուկջոկատային:

Տաջիկստանի արդարադատության նախարարությունից հայտնել են, որ տեղում աշխատում է հատուկ քննչական խումբ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ