18 11 2024

Կալանավորված ծանր հանցագործ է փախել․ Armlur.am

Կալանավորված ծանր հանցագործ է փախել․ Armlur.am

ArmLur.am-ի տեղեկություններով` իրավապահներին հրահանգ է տրվել ուժեղացված հսկողություն սկսել ՀՀ բոլոր տարածքներում։ Պատճառը կապված է լուրջ դեպքի հետ։

Գորիսի բանտից առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող երկու կալանավորի ուղեկցող գնդի հսկողության տակ տեղափոխել են Երևան, սակայն կասկածելի հանգամանքներում կալանավորները փախել են ոստիկանության ուղեկցող խմբի անդամների հսկողությունից։ Այս պահին իրավապահներին հրահանգ է տրվել ուժեղացված ծառայության անցնել, քանի որ առանձնակի ծանր հանցագործության մեջ մեղադրվողները չկան ու անհապաղ պետք է գտնել նրանց։

 ՔԿ ծառայության լրատվականից ի պատասխան ArmLur.am-ի հրապարակման հայտնեցին, որ փախուստի դիմած կալանավորը եղել է մեկ անձ, որին դատարանի որոշմամբ Արմավիրի բանտից ոստիկանության ուղեկցող գումարտակը ժամը 16:15-ի սահմաններում տարել է Գորիսի ՔԿՀ եւ կալանավորը ճանապարհին փախուստի է դիմել։ Արդյունքում իրավապահները հայտնաբերել են նրան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ