«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ 2018 թվականին, երբ ամփոփում էր իր պաշտոնավարման 100 օրը, հայտարարեց, որ մեր նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ, բայց եւ ոչ մեկ չի խուսափի պատասխանատվությունից:
2020 թ. մայիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, ընթերցեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին», որի 79-րդը հետևյալն էր․ «Վերջին տարիներին դատական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը շարունակում է նվազել. Մասնավորապես, 2017 թվականին դատապարտվածների թիվը եղել է 2410, 2018 թվականին՝ 1963, իսկ 2019 թվականին՝ 1556 հոգի»։
Սակայն Նիկոլ Փաշինյանի նույն այդ ելույթի տարում, Հայաստանում ազատազրկվածների թիվը կտրուկ աճեց։ Մասնավորապես, Ժողովուրդ օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներից պարզեց, որ իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բանտերը լցվել են պատկերը հետևյալն է
Ի դեպ, նույն պաշտոնական տվյալներով՝ 2019-2022 թվականներին Հայաստանում մահացել է 68 ազատազրկված անձ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ,,Վերջին տարիներին դատական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը շարունակում է նվազել. Մասնավորապես, 2017 թվականին դատապարտվածների թիվը եղել է 2410, 2018 թվականին՝ 1963,,: Սակայն նրա պաշտոնավարման օրոք բանտերը լցվեցին մարդկանցով
Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը