06 11 2018

Գլխավոր ճարտարապետը՝ Հյուսիսային պողոտայի, հողազավթումների, հուշարձանների քանդման մասին



Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Երևանի ճարտարապետական խնդիրներին, ապօրինի շինություններին, հողազավթումներին, Հյուսիսային պողոտային։ Ասաց, որ քանի դեռ ինքը գլխավոր ճարտարապետ է, ոչ մի ապօրինի շինություն, հողազավթում չի լինելու, չեն քանդվելու հուշարձաններ։

Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտային, ասաց․«Ես շատ հաճախ լսում եմ, որ բոլորը բողոքում են Հյուսիսային պողոտայից, բայց բողոքողների 90 տոկոսը երեկոյան քայլում են այդ փողոցով։ Եկեք ազնիվ լինենք՝ Հյուսիսային պողոտան դարձել է Երևանի ամենասիրված տեղերից մեկը։ Նարեկ Սարգսյանի դեմ այն գլոբալ լարվածությունը ինձ համար հասկանալի չէ։ Ինձ համար հասկանալի կլիներ, եթե այս փողոցով ոչ ոք չքայլեր, բոլորն ասեինք՝ ֆու–ֆու–ֆու, էս ինչ ա, բայց տենց չի, չէ՞»։

Նարեկ Սարգսյանին, ըստ Մեսչյանի, հաջողվել է կազմել այն բիզնես–պլանը, որի շնորհիվ կառուցվել է Հյուսիսային պողոտան։

Հիշեցնենք, որ Արթուր Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետ է եղել նաև 1996-ի աշնանից մինչև 1997-ի փետրվար ամիսը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ