05 11 2018

Վերջին 40 տարում մարդկությունը ոչնչացրել է մոլորակի կենդանիների 60%-ը

Վերջին 40 տարում մարդկությունը ոչնչացրել է մոլորակի կենդանիների 60%-ը

1970-ական թվականներից  սկսած՝ մարդկությունը ոչնչացրել է կաթնասունների, թռչունների, սողունների և ձկների 60%-ը, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում տալով The Guardian-ին, որը վկայակոչում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հաշվետվությունը:

WWF-ի՝ Լոնդոնի կենդանաբանական ընկերության հետ համատեղ պատրաստած Կենդանի մոլորակի ինդեքսը ցույց է տալիս, որ 1970-2014թթ մոլորակը զրկվել է տեսակների 60 տոկոսից, մինչդեռ 4 տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 52 տոկոս: Մարդու որսի պատճառով կաթնասունների առնվազն 300 տեսակ լիովին անհետացել է: Օվկիանոսներն, ընդհակառակը, լեփ-լեցուն են ձկներով, բայց դրանց կեսն աճեցվում է արհեստականորեն:

Ամենավատթար վիճակը Հարավային և Կենտրոնական Ամերիկայում է։ Այստեղ ողնաշարավորների տեսակները 89 տոկոսով կրճատվել են վայրի անտառների մշտական ոչնչացման պատճառով: Երկու ամիսը մեկ անհետանում է արևադարձային սավաննայի մի մասը՝ Լոնդոնի չափով:

Հետազոտողները նշում են, որ ընդամենը քաղաքակրթության պատմության ընթացքում բնաջնջվել են կաթնասունների 83 տոկոսը և բոլոր բույսերի կեսը: Նույնիսկ եթե տեսակների ոչնչացումն այսօր դադարեցվի, բնությանը 5-7 միլիոն տարի կպահանջվի վերականգնվելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ