24 02 2022

Կենդանաբանական այգում սարսափելի իրավիճակ է՝ կենդանիների անկում է, կադրային ջարդ․ այգու նախկին աշխատակից



Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել քաղաքապետարանի շենքի մոտ` հանդիպում պահանջելով քաղաքապետարանի պաշտոնյաների հետ։

Նրանք փորձում են քաղաքային իշխանություններից արձագանք ստանալ կենդանաբանական այգում տեղի ունեցողի նկատմամբ։

«Մենք ուզում ենք, որ մեզ ընդունեն։ Մեզ մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել, ուզում ենք, որ քաղաքապետարանն արձագանքի դրանց։ Կենդանաբանական այգում սարսափելի իրավիճակ է. կենդանիներ են սատկում, կադրային ջարդ է տեղի ունենում և ոչ մի պատկան մարմնի կողմից որևէ արձագանքն չկա, խուսափում են հանրությաննն իրազեկել՝ ինչ է կատարվում», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ