Քաղաքապետարանը հատուկ ուշադրություն է դարձնում Կենդանաբանական այգու շուրջ ստեղծված իրավիճակին, բոլոր խնդիրներին, կապված կենդանիների անկման հետ, սննդի մատակարարման և այլն։ Այս մասին այգու նախկին աշխատակիցների հետ հանդիպմանը ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը
Նա նշեց, որ քաղաքապետարանը տասն օր առաջ բազմապրոֆիլային աուդիտ է սկսել Կենդանաբանական այգում։ Իսկ փոխքաղաքապետը սեփական աչքով ծանոթացել է խնդիրներին։
Փոխքաղաքապետի խոսքով, նախկինում էլ են եղել կենդանիների անկումներ և իրենք խորքային ուսումնասիրություն են սկսել։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը