04 11 2018

Հացի խնդիր ունեցող Թուրքմենստանի նախագահը կես միլիոն եվրոյանոց մեքենա է գնել



Մրցարշավային Mini Cooper ավտոմեքենան, որով Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պատրաստվում էր «Ամուլ-Խազար 2018» ավտոմրցարշավին, ձեռք է բերվել 520 հազար եվրոյով, հայտնում է Lenta.ru-ն։

Տեղի լրատվամիջոցները հաղորդել են, որ տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել այս տարվա հունիսի 7-ին: Երկրի ղեկավարի մասնակցությամբ փորձնական մրցելույթը տվյալ մեքենայով հեռարձակել էր տեղական հեռուստատեսությունը:

Հաղորդվում է նաև, որ մեքենան գնելուց 12 օր անց Բերդիմուհամեդովն անձամբ վերամշակել և իր սեփական գծագրերի հիման վրա հավաքել է գերարագ սպորտային ամենագնացը:

Հոկտեմբերի կեսին հաղորդվել է, որ Թուրքմենստանի տարածաշրջանի բնակիչները սկսել են երկիրը լքել ալյուրի և հացի մատակարարման խնդիրների պատճառով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ