ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նոր ձեռք բերված մեքենան ապահովագրվել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում, այն արժեցել է 1.602.000 դրամ։ Այս մասին հայտնում է armdaily.am-ը:
Կառավարության մեկ անձից կատարվող գնումների ցանկում երեւում է, որ ապահովագրումը ԿԱՍԿՈ տեսակի է, այն արվել է մեկ տարով՝ 2021 թվականի դեկտեմբերից, մինչև 2022 թվականի դեկտեմբերը։
Հիշեցնենք` նոյեմբերի 25-ին ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել էր Ազգային ժողովի նախագահի համար 90 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի ծառայողական ավտոմեքենա գնելու հարցը։ Որոշումը խիստ քննադատության էր արժանացել հանրության կողմից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի նոր ավտոմեքենայի հարցին, ասել էր, որ իր ծառայողական հին ավտոմեքենան ևս շատ ծախս էր պահանջում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը