ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Խաչիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում (ք. Երեւան): Պարզվել է, որ այնտեղ սանիտարահիգիենիկ նորմերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, արագ փչացող սննդամթերքի բաժինները չունեն սառնարանային սարքավորումներ, իսկ սառցախցիկում հում եւ պատրաստի սննդամթերքը պահվում է համատեղ:
«Խաչիկ» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձնարարական հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Իսկ անհատ ձեռնարկատերեր Հասմիկ Սանթուրյանի (Արմավիրի մարզ) մսամթերքի եւ Սամվել Խլոյանի (Գեղարքունիքի մարզի) հացի արտադրամասերին թույլատրվել է վերսկսել գործունեությունը. վերջիններս կատարել են վերահսկիչի բոլոր հանձնարարականներն ու վերացրել սանիտարահիգիենիկ խախտումները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը