04 03 2022

Հանրային սննդի օբյեկտներում եթե առանց հաճախորդի պահանջի աղաման դրվի սեղանին, տնտեսվարողը կտուգանվի

Հանրային սննդի օբյեկտներում եթե առանց հաճախորդի պահանջի աղաման դրվի սեղանին, տնտեսվարողը կտուգանվի

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ, որի համաձայն՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի է աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում:

Այս մասին տեղեկանում ենք Իրավական կատերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ևս լրացում կկատարվի․ 158-րդ հոդվածը կլրացվի 45-րդ մասով, որի համաձայն՝ հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման աղամանի առկայությունը կա առաջացնի տուգանքի նշանակում տնտեսվարողի նկատմամբ՝ 30․000 դրամի չափով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ