29 10 2018

Ավիաաղետ՝ Ինդոնեզիայում․ կա 185 զոհ․ կադրեր դեպքի վայրից



Lion Air ինդոնեզական ավիաընկերության՝ Պանկալպինանգ քաղաք ուղևորվող Boeing 737 ինքնաթիռն օդ բարձրանալուց 13 րոպե անց կորել է ռադարների տեսադաշտից, ավելի ուշ հաղորդվել է, որ այն ընկել է ծովը՝ Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Ավիաընկերության հաղորդմամբ՝ ինքնաթիռում 181 ուղևոր և անձնակազմի 4 անդամ է եղել, բոլորը մահացել են։

Ինքնաթիռի հրամանատարն է եղել Բհավյե Սունեյան, ով որպես օդաչու ունի 6.000 ժամ թռիչքի փորձ: 

 

Ինդոնեզական լրատվամիջոցները հրապարակել են մահացածների ցանկը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ