26 10 2018

Կրասնոդարում ջրհեղեղ է․ զոհեր կան



ՌԴ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնի, Տուապսեի շրջաններում, Սոչի քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել վերջին օրերի տեղափարափ անձրևների և դրանց հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով, հայտնում է Topnews.ru-ն։

Վերջին տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով կա վեց զոհ։ Հաղորդվել է նաև տուժածների և մեկ անհետ կորածի մասին։

Ավելի քան 400 բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը, մոտ 600 մարդ մնացել է առանց գազամատակարարման, 60.000-ը՝ առանց ջրի:

Քաղաքների փողոցները, երկաթգծեր գրեթե ամբողջությամբ ջրի տակ են անցել, փլուզվել է դաշնային մայրուղու մի մասը։

Սոչիում մեկ գիշերվա ընթացքում մոտ 76 մմ տեղում է գրանցվել, կիսով չափ ջրի մեջ են հայտնվել տասնյակ շենքեր, փչացել է 20 տրանսֆորմատորային ենթակայան: Բացի այդ, ջուրը քանդել է Մակոպսե գետի վրայով անցնող կամրջի 20 մետրանոց հատվածը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ