Իսպանիայի արևելքում և հարավում տեղի ունեցած հզոր ջրհեղեղները հանգեցրել են զոհերի և ավերածությունների։ Euronews-ի փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է 72-ի։ Խափանվել է ճանապարհային և երկաթուղային հաղորդակցությունը։
Պաշտոնական տվյալներով՝ Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով առնվազն 72 մարդ է զոհվել։ Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել։ Հորդառատ անձրևները տեղացել են երկրի արևելյան և հարավային շրջաններում։
Սոցցանցերում հրապարակվում են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ջրի հոսքերը քշում կամուրջներն ու մեքենաները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը