Սեպտեմբերի 25-ի պայթյունի հետևանքով անհետ կորածներից Սամվելի կինն այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց էր։ Հարյուրավոր մարդկանց կյանք խլած պայթյունից անցավ մեկ տարի, բայց մինչ օրս անհետ կորածներից հարազատները տեղեկություն չունեն։
«ԴՆԹ որևէ համընկնում չկա։ Երեք մարմին կա, որ ԴՆԹ որևէ համընկնում չեն ունեցել։ Այստեղից եզրակացություն, որ այդ երեք մարմիններն ադրբեջանցիներ են, նրանք են մտել ու պայթեցրել։ Ես միշտ եղել եմ այդ կարծիքին, ու բոլորն էլ այդ կարծիքին են»,-ասաց Սամվելի կինը։
Նրա խոսքով, Փաշինյանն իրենց հրաժարվում է ընդունել, իրենց հարցերին պատասխանողներ չկան։
«Ոչ մեկի համար կարևոր չէ, թե ինչ վիճակում են, ինչպես են ապրում 22 անհետ կորածների ընտանիքները։ Ամեն օր երեխուն խաբում ենք, պապան գործի է, վաղը գալու է, պապան գործի է, ու այդ վիճակում է 22 ընտանիք, ծնողն ամեն օր լացում է »,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը