25 10 2018

800 000 դոլար շահած տոմսը՝ աղբարկղում

800 000 դոլար շահած տոմսը՝ աղբարկղում

Մեծբրիտանացի ամուսինները պատահաբար աղբի մեջ են գցել վիճակախաղի տոմսը, որով, պարզվել է, նրանք 800 հազար դոլար են շահել, գրում է The Daily Mail-ը:

Երբ բրիտանացիներն իմացել են, որ դարձել են վիճակախաղի հաղթողներից մեկը, անմիջապես շտապել են տոմսը գտնել: Իրավիճակը բարդացրել է այն հանգամանքը, որ այդ օրը եղել է աղբի հավաքման օր:

«Էլ․ փոստով ուղարկված հաղորդագրությունում ես տեսա վիճակախաղի արդյունքները: Տեսա 800 հազար դոլար․ սկզբում մտածեցի, որ դա ինչ-որ սխալ է, 2 անգամ ստուգեցի թվերը»,- նշել է ամուսիններից մեկը՝ հավելելով, որ տոմսը երկար ժամանակ են փնտրել, բայց կարողացել են գտնել այն:

Երջանիկ զույգը հաղորդել է՝ գումարը կծախսեն հիփոթեքը վճարելու համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ