23 10 2018

Հարյուրավոր մարդիկ ամեն օր գումար են կորցնում. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ



Այսօր հայ-վրացական սահմանին արգելափակված է շուրջ 150 ավտոմեքենա, 2000-2500-ն էլ գտնվում են վրացական տարբեր քաղաքներում: Այս մասին հոկտեբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը:

Նրա խոսքով, վրացի մեխանիկները, որոնք զբաղվում են ղեկերի տեղափոխմամբ, մեծ հերթերի տակ աշխատում են, բացի այդ, օգտվելով առիթից, գինը թանկացրել են ծառայությունները։

Միսակյանը նշեց, որ իրենք ունեն առաջարկներ, որոնք ներկայացրել են կառավարությանը և սպասում են խնդրի լուծմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ