Կառավարությունն ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը:
Հակոբ Արշակյանը պարզաբանեց, որ սա վերաբերում է այն մեքենաներին, որոնք գնվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այս տարի գնված մեքենաները չեն կարողանալու ներմուծվել: Նանշեց, որ պատուհան են սահմանել մինչև ապրիլի մեկը ներմուծելու համար:
Վարչապետն առաջարկեց այդ ամսաթիվը դարձնել մայիսի մեկը:
Այսպիսով, որոշվեց ներմուծման ամսաթիվը դարձնել մայիսի մեկը, և որոշումն ընդունվեց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը