Կառավարությունն առաջարկում է աջ ղեկով մեքենաների ներկրումը թույլատրել մինչև ապրիլ: Իրավական ակտերի քննարկման e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրվել համապատասխան նախագիծը, որի համաձայն՝ մինչև 2018 թ. դեկտեմբերի 30-ը գնված աջ ղեկով մեքենաները հնարավոր է ներկրել Հայաստան։
Նշենք, որ նախագիծը ձևավորվել է կառավարության և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների քննարկումների արդյունքում:
Հանրային քննարկումն ավարտվելու է հունվարի 13-ին, որից հետո նախագիծը պետք է մտնի խորհրդարանի օրակարգ և հաստատվի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը