Microsoft-ը հայտնել է Skype Classic կամ Skype 7.0 հավելվածը դադարեցնելու վերջնական ժամկետները։ Հավելվածի այդ տարբերակը համակարգիչների համար պաշտոնապես հնացած կճանաչվի նոյեմբերի մեկից, բջջային հեռախոսներում այն կփակեն նոյեմբերի 15-ից։ Ընկերության բլոգում հաղորդվում է, որ դրանք կարող են աշխատել նախատեսվածից մի փոքր ավելի երկար, սակայն խոտաններն անխուսափելի են, գրում է Ain.ua-ն։
Դեռևս հուլիս ամսին Microsoft-ը զգուշացրել էր Skype-ի (7.x) դասական տարբերակի օգտատերերին սպասվող կասեցման մասին: Սկզբնապես ծրագրված էր սեպտեմբերի 1-ին անջատել հնացած ծրագիրը, սակայն արդյունքում օգտատերերը մի փոքր ժամանակ ստացան այն թարմացնելու համար։ Չնայած ժամկետների երկարացմանը՝ խորհուրդ է տրվում արդեն իսկ թարմացնել հավելվածը։
Նախորդ տարի Microsoft-ը թողարկեց 8․0 տարբերակը։ Ընկերությունն արմատապես թարմացրեց ծառայությունը, հավելեց Stories-ի բաժին և Snapchat-ից մի շարք գործառույթներ փոխառեց։ Որպեսզի մոտիվացնեն նոր հավելվածին անցնելուն, Microsoft-ի աշխատակիցները հեշտացրել են հավելվածի դիզայնը։ Ծրագիրն ավելի պարզ և հասկանալի է դարձել։ Բացի այդ, նոր տարբերակը էքսկլյուզիվ հնարավորություններ կընձեռի, օրինակ, ինչպես արդեն հայտնել ենք, զանգերի տեսաձայնագրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը