Անպտղության հաղթահարման պետական ծրագրում նոր փոփոխությունների արդյունքում, շահառու կարող են դառնալ մինչև 36 տարեկան առաջնային անպտղությամբ զույգերը։ Մինչև 36 տարեկան երկու տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ բոլոր կանայք, անկախ նրանց կարգավիճակից և բնակավայրից։ Որպես ծրագրի շահառու ներառվել են նաև երկրորդային անպտղությամբ զույգերը։ Սահմանամերձ բնակավայրերից 20-36 տարեկան կանանց, որոնք ունեն 1 երեխա, հնարավորություն է տրվում ունենալ 2–րդին։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը