18 07 2018

Այսուհետ Skype-ի վիդեոզանգերը կարող են տեսագրվել

Այսուհետ Skype-ի վիդեոզանգերը կարող են տեսագրվել

Microsoft ընկերությունը վերջապես հաշվի է առել օգտատերերի խնդրանքը՝ Skype-ում ավելացնելով նոր հնարավորություն, որի մասին շատերը երազել են դեռ ծրագրի ստեղծման օրից: Խոսքը վերաբերում է վիդեոզանգերի տեսագրմանը: Այս մասին հայտնում է Տելեգրաֆը:

Նոր ֆունկցիան կիրականացվի ամպային պահոցի միջոցով, և տեսագրությունը սարքերի վրա տեղ չի զբաղեցնի:

Ձայնագրության մեկնարկի մասին զրուցակիցները կստանան ավտոմատ ծանուցում: Մինչև 2018 թվականի ավարտը թարմացումը հասասնելի կլինի Windows, iOS, Android և Linux օպերացիոն համակարգերի համար: Ապագայում նարավորություն կլինի նաև անվճար HD որակի վիդեոզանգեր կատարել, որոնց կկարողանա մասնակցել մինչև 24 մարդ:

Բացի այդ, Microsoft ընկերությունն արդեն մշակում է նաև այլ հնարավորություններ, որոնք դեռևս բոլոր օգտատերերին չեն հասանելի: Դրանց թվում է ընթերցումների ցանկը, որն օգտատերերին թույլ է տալիս տեսնել, թե ովքեր են արդեն կարդացել հաղորդագրությունը. ինչը պետք է որ օգտակար լինի խմբակային զրույցների համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ