27 09 2018

ՄԳԻՄՕ-ն հայտնել է Վիկտոր Սողոմոնյանի դասախոսությունների մեկնարկի մասին

ՄԳԻՄՕ-ն հայտնել է Վիկտոր Սողոմոնյանի դասախոսությունների մեկնարկի մասին

Քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ՄԳԻՄՕ-ում ժամանակակից ԶԼՄ-ի համակարգում քաղաքական իմաստների փոխակերպմանը նվիրված ինտենսիվ դասընթաց կկարդա։ Այս մասին հաղորդում է համալսարանի կայքը:

Դասախոսությունները նախատեսված են Միջազգային ժուռնալիստիկա ֆակուլտետի մագիստրոսների համար՝ «Նոր մեդիա և ռազմավարական հաղորդակցություններ» և «Միջազգային ժուռնալիստիկա» ծրագրերով:

Պրոֆեսոր Սողոմոնյանը ՄԳԻՄՕ-ում առաջինը անգամ չէ, որ հանդես է գալիս. այսպես, 2009 թվականի հոկտեմբերին Վիկտոր Էռնեստովիչը համալսարանում ներկայացրեց իր «Նախագահի մամուլի քարտուղարը» գիրքը, իսկ 2010 թվականի ապրիլին նա Միջազգային ժուռնալիստիկա ֆակուլտետի ուսանողների համար «Մամուլի ծառայության և պետության ղեկավարի մամուլի քարտուղարի աշխատանքը» թեմայով հատուկ դասընթաց կարդաց:

Ներկայիս դասընթացի շրջանակներում Սողոմոնյանը մտադիր է անդրադառնալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են ժամանակակից աշխարհում հաղորդակցության համակարգերի փոխակերպումը, «Կապի միջոցներին հասանելիություն ունեցող արտոնյալ հեղինակի» եւ «պասիվ հասցեատիրոջ» միջեւ տարբերության անհետացումը: Հեղինակը կվերլուծի եւ կցուցադրի վերջին տասը տարիների ընթացքում քաղաքական դիսկուրսի էական  բնութագրիչների և «սպառողների» կողմից սեմիոզիսի քաղաքական իմաստների զգալի փոփոխությունները, կներկայացնի «նախաժամանակակից» հասարակության քաղաքականության կոգնիտիվ մեխանիզմները և արդիական քաղաքական գործընթացին զուգընթանց  նրանց համահարաբերակցությունը, կպատմի ժամանակակից մարդու, որը գտնվում է զանգվածային մշակույթի ստեղծագործությունների հերոսների և սյուժերների աննախադեպ ուժեղ ազդեցության տակ,  սոցիալական գործողություններում միմետիկ բաղադրիչի ավելացման մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ