ՊԵԿ-ից տեղեկացնում են դասընթացների մեկնարկի մասին․
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականի դեկտեմբերի 8-ից սկսում է նոր չափանիշներով հարկային ծառայողների պատրաստման դասընթաց։
Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած և բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի հունվարի 8-ն է։
Ներկայացված դիմում-հայտերի հիման վրա ընտրված դիմորդների համար կանցկացվեն համակարգչային և մասնագիտական գիտելիքների ստուգումներ։ Ստուգումներին կհաջորդի դիմորդների կողմից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման փուլը, այնուհետև կկազմակերպվի ընդունելության հարցազրույց։ Հարցազրույցը հաղթահարած դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու կազմակերպվող անվճար նախապատրաստական դասընթացին՝ տեսական և գործնական փուլերով։
Դասընթացի գործնական մասը կանցկացվի հարկային տարբեր ստորաբաժանումներում, որի ավարտից հետո կկազմակերպվի մասնակիցների ավարտական քննություն։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և հարկային ծառայությունում աշխատանքի անցնելու հնարավորություն։
Մանրամասների կամ այլ հարցերի դեպքում կարող եք այցելել ՊԵԿ ուսումնական կենտրոնի կայքէջ կամ զանգահարել՝ 060 844 988, 060 844 986, 060 844 951հեռախոսահամարներով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը