11 05 2024

Չի կարող անօրակարգ իշխանությունը հարատևել․ անխուսափելի է այդ իշխանության ձախողումը․ Վիկտոր Սողոմոնյան



Alpha News-ի ուղիղ եթերում Alpha News-ի հիմնադիր, քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը դիմել է այն մարդկանց, որոնք փորձում են համեմատել Նիկոլ Փաշինյանին ու Բագրատ Սրբազանին։

«Մարդկանց, որոնք փորձում են Նիկոլ Փաշինյանին ու Բագրատ Սրբազանին համեմատությունների մեջ դնել՝ ի վնաս Բագրատ Սրբազանի, մի բան եմ ուզում մատնացույց անել․ Բագրատ Սրբազանի մեջքին կանգնած է ազգային ինստիտուտը։

Բագրատ Սրբազանը միայնակ չէ, եթե Փաշինյանը երգի մեջ էր ասում՝ ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ, այսինքն՝ փորձում էր համոզել, հիմա Բագրատ Սրբազանն իրականում մենակ չէ, իր թիկունքում Հայ առաքելական եկեղեցու ինստիտուտն է, ընդհանրապես՝ քրիստոնեության ինստիտուտն է, որովհետև այս մարդը չի ասել՝ ես հրաժարվում եմ իմ դիրքից ու գամ, դառնամ քաղաքական գործիչ։ Ինքը շարունակում է հարգանքի արժանի հմտությամբ ներկայանալ որպես հոգևոր սպասավոր, եկեղեցու սպասավոր»,- ընդգծել է Վիկտոր Սողոմոնյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ