24 09 2018

ՊՆ-ն տեսակցել է առաջնագծում վիրավորված զինծառայողին

ՊՆ-ն տեսակցել է առաջնագծում վիրավորված զինծառայողին

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ։ Նախարարն առաջին հերթին այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող` շարքային Գևորգյան Արթուրին։ Արթուրի առողջական վիճակի մասին նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բժիշկների հետ, հանդիպել ծնողներին։ Արթուր Գևորգյանի վիճակը ներկայումս կայուն է։ 

Դավիթ Տոնոյանը շրջել է հոսպիտալում, հանդիպել այլ հիվանդների, ՌԲՎ պետ Գայանե Հովհաննիսյանի և հոսպիտալի պետի հետ քննարկել հոսպիտալում բուժման կազմակերպման հետ կապված հարցեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ