Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը