06 04 2024

Հրադադարի խախտումներից հետո դիտորդները տարածքը դիտարկել են և խախտում չեն գտել

Հրադադարի խախտումներից հետո դիտորդները տարածքը դիտարկել են և խախտում չեն գտել

ԵՄ դիտորդներն այսօր ուսումնասիրել են Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես շրջանները: Հրադադարի խախտումներից հետո ԵՄ դիտորդները տարածքում խախտում չեն գտել: 

Ըստ նրանց՝ իրավիճակը հանգիստ է և կայուն:

Հիշեցնենք, որ թշնամին կրակ է բացել  ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ։

Нет описания.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ