09 07 2024

ՊՆ-ն մերժել է ընդդիմադիր պատգամավորի՝ առաջնագիծ այցելելու դիմումները

ՊՆ-ն մերժել է ընդդիմադիր պատգամավորի՝ առաջնագիծ այցելելու դիմումները

Պաշտպանության նախարարությունը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի առաջնագիծ այցելելու դիմումները։

Պատգամավորը ֆեյսբուքյան էջում մանրամասնել է.

«Հունիսի 17-ին գրություն էի ուղարկել ՊՆ` ԶՈւ մի քանի ուղղություններով այցս կազմակերպելու նպատակով:

Ընդ որում` ընտրել էի ուղղություններ, որոնք, այսպես ասած, խնդրահարույց չէին` ո´չ քաղաքական, ո´չ մեկ այլ առումով:

ՊՆ-ն գրությանս արձագանքել է 26 օր հետո` հուլիսի 9-ին, երբ գրությամբ նախատեսված ժամկետներն անցել էին ու այդ հիմքով մերժել` «նշված ժամանակահատվածում տվյալ ուղղություններ Ձեր այցերի կազմակերպումը հնարավոր չէ» պատճառաբանությամբ:

Նշեմ, որ եղել են փուլեր, երբ ՊՆ-ն նույնիսկ նման իրավիճակներում ճկունություն դրսևորել է, սակայն հիմա այցերս առաջնագիծ մերժելու անհեթեթ «հիմք» է գտել:

Մի մերժում էլ մայիսին է եղել (ավելի վաղ գրված ու չմերժված գրությամբ), սակայն մտածել եմ տեխնիկական է` որոշակի հանգամանքների բերումով:

Կպնդի՞ ՊՆ-ն որ թեման տեխնիկական է կամ թյուրըմբռնում` մի քանի օր դեռ ժամանակ ունի, իսկ թեմային այլ շերտերով ու երանգներով կանդրադառնամ ավելի ուշ` որոշ դետալային ճշտումներից հետո»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ