29 08 2018

Գերմանացիներին զրկել են «ոսկե» Էրդողանից



Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոսկեգույն արձանը, որը օգոստոսի 27-ին տեղադրվել էր Գերմանայի Վիսբադեն քաղաքում «Վիսբադենի բիենալե» փառատոնի շրջանակում, ոստիկանական մեքենայով տարել են քաղաքի կենտրոնից։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Der Tagesspiegel-ին։ Չորսմետրանոց Էրդողանը ներկայացված է՝ աջ ձեռքը վերև բարձրացրած։

Արձանն ապամոնտաժվել է նախատեսված ժամանակից շուտ՝ տեղի բնակիչների դժգոհությունների պատճառով։ Արձանը գերմանական քաղաքում պետք է մնար երեք ամիս։ Տեղի իշխանությունները հաղորդել են, որ քաղաքապետարանն արձանի տեղադրումից հետո  բազմաթիվ զայրացած քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում։ 

Արձանի հեղինակը սադրիչ գործ է պատրաստել, սակայն դրա ուղերձը ոչ բոլորն են հասկացել։ Համացանցի որոշ օգտատերեր քննադատել են ստեղծագործությունը։ «Իսկ հետո՞ ինչ կլինի, Հի՞տլեր»,- գրել է օգտատերերից մեկը Թվիթերում։

Քաղաքապետարանում պարզաբանել են, որ արձանի տեղադրումը համաձայնեցված է եղել, սակայն այն մասին, որ դա պատկերելու է Թուրքիայի նախագահին, ոչ ոք չի իմացել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ