Կիևի Շևչենկովսկի շրջանում նոյեմբերի 15-ին ապամոնտաժվել է ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի արձանը։ Դեռևս հայտնի չէ, թե որտեղ է այն պահվելու։ Այս մասին հաղորդում է OBOZ.UA-ի թղթակիցը։
Նշվում է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում ապառուսականացման գործընթացը շարունակվում է:
«Պատերազմի երկրորդ տարվա վերջ միայն Նախարարների կաբինետը հասկացավ, որ Պուշկինը ուկրաինական մշակույթի մաս չէ, և պաշտոնյաները համաձայնեցին այս արձանը քանդելու նախաձեռնությանը: Եվ շնորհակալություն դրա համար։ Մենք այն քանդում ենք»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Կիևի քաղաքային խորհրդի պատգամավոր Դմիտրի Բելոցերկովեցը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը