ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը «КП»-ին տված էքսկլյուզիվ հարցազրույցի ընթացքում պատմել է, թե ինչպես է այժմ ապրում և ինչ դասեր է քաղել ընտանեկան ցնցումներից հետո։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչն է նախորդ տարում ամենաշատը զարմացրել, և արդյո՞ք հաջողվում է շարունակել կենսուրախ ապրել, դերասանը նշել է․ «Պարտադիր։ Շարունակում եմ զարմանալ և ուրախանալ։ Նախորդ տարվա ընթացքում ես սովորեցի լավ ապրել։ Եվ քեզ գաղտնիք ասեմ, թե ինչպես անել դա։ Եթե ցանկանում ես լավ ապրել, պետք է ինքդ քեզ սիրես։ Դա է իմ բանաձևը։ Նախկինում ես կարծում էի՝ սկզբից մտածիր հայրենիքի, հետո թատրոնի, և վերջում քո մասին»։
Պատասխանելով այն հարցին, թե որտեղ է անցկացրել ամառը, ԽՍՀՄ Ժողովրդական արիտիստն ասել է․ «Մոսկվայում։ Ես Արբատում եմ ապրում՝ իմ հին բնակարանում։ Հաճախ եմ զբոսնում այգիներում։ Որոշ մարդիկ բողոքում են, թե Մոսկվայում շոգ է, իսկ ես սիրում եմ շոգ եղանակը»։
Լրագրողը հարցրել է՝ եթե ամեն ինչ զրոյից սկսեր, արդյո՞ք դերասանն այլ մասնագիտություն կընտրեր։ «Ո՛չ, բիզնես հաստատ չէի մտնի։ Միշտ գումար եմ կորցնում, քանի որ այն հաշվել չեմ կարողանում։ Իմ կյանքում ոչինչ չէի փոխի»,- պատասխանել է դերասանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը