08 08 2018

Ռուս-վրացական պատերազմից տասը տարի անց

Ռուս-վրացական պատերազմից տասը տարի անց

2008 թվականի այս օրը՝ տասը տարի առաջ, սկսվեց վրաց-ռուսական պատերազմը, որը հայտնի է նաև որպես «Օգոստոսյան պատերազմ»։ Այն սկսվեց օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, երբ նախ հայտնի դարձավ, որ վրաց զինվորականները գործողություններ են իրականացրել ՌԴ-ի հետ տևական ժամանակ մերձեցման քաղաքականություն իրականացնող Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի վրա : Ռուսաստանը ի պատասխան, սկզբում Հարավային Օսիա, ապա՝ Վրաստան զորքեր մտցրեց: Պատերազմը տևեց 5 օր, և զինադադարը կնքվեց Եվրամիության լուրջ ջանքերով: Որպես հետևանք՝ Վրաստանի կազմում տարիների շարունակ գտնվող Հարավային Օսիան, ապա՝ Աբխազիան հռչակեցին իրենց անկախությունները:

Ռուսաստանի Դաշնությունը և մի քանի այլ երկրներ՝Վենեսուելան, Վանուատուն, Նիկարագուան, Նաուրուն և Տուվալուն և այլն ճանաչեցին Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունները: 5-օրյա պատերազմի ընթացքում Վրաստանը կորցրեց 171 զինծառայող (ըստ վրացական աղբյուրների), իսկ Ռուսաստանը՝ 71 (ըստ ռուսական կողմի տվյալների), Աբխազիան՝ 1, Հարավային Օսիան՝ 29 զինվորական: Պատերազմի հետևանքով երկու կողմից էլ մեծ թվով բնակիչներ դարձան փախստականներ։ Սեպտեմբերի 2-ին Վրաստանը հայտարարեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 2008 թվականին տեղի ունեցած հնգօրյա ռուս-վրացական պատերազմին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ