«Այս պահին 116 դիմում-բողոք ենք ստացել, դրանցից 109-ը լսել ենք, այսօր ստացվածներն ու վաղվանը կքննարկենք հուլիսի 25-ին կայանալիք վերջին նիստում: Դրանցից ընդամենը մեկ դիմում է, որ առողջական վիճակին չի առնչվում, մնացած 115 դիմումները վերաբերում են զորակոչիկների առողջական խնդիրներին»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է հասարակական խորհրդի համակարգող Գեղամ Հարությունյանը:
Գեղամ Հարությունյանը կարևոր է համարել նաև հանգամանքը, որ այս տարի հասցեատերերի փոփոխություն է նկատվում: Ինքը, իհարկե, ներկայացնում է հասարակական խորհրդի համապատասխան հանձնաժողովին ուղղվող դիմումները, բայց գիտի, որ այս ընթացքում մեծ թվով բողոքներ են ուղղվել նաև վարչապետին, ինչը նախորդ տարիներին չի արձանագրվել։
Պաշտոնյան նշել է՝ զորակոչի ավարտից հետո հանգամանորեն ուսումնասիրելու են արձանագրված ցուցանիշները՝ կապված բողոքներ ներկայացնելու, դրանց արդյունքների, հասցեատերերի ընտրության հետ:
Ինչ վերաբերում է դիմում-բողոքների նկատմամբ կայացվող որոշումներին, ապա պաշտոնյայի խոսքով՝ միջինը 60/40 հարաբերակցությամբ դրանց ընթացք է տրվում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը