18 07 2018

Ուրիշի մեքենայով Վրաստան գնալու նոր պահանջը հետաձգվում է

Ուրիշի մեքենայով Վրաստան գնալու նոր պահանջը հետաձգվում է

Վրաստան գնալիս մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը ժամանակավոր հետաձգվում է: Այս մասին Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Հայաստան Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, կապված զբոսաշրջային ժամանակահատվածի հետ, վրացական իշխանությունները որոշում են կայացրել ընդառաջել և մինչև վերոնշյալ ժամանակահատվածի ավարտը սահմանին լիազորագիր չպահանջել այն վարորդներից, որոնք սահմանը հատում են իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հորդորել էր Հայաստանի քաղաքացիներին Վրաստանի սահմանը չգրանցված ավտոմեքենայով հատելու դեպքում ունենալ մեքենայի տիրոջ կողմից տրված լիազորագիրը՝ վրացերեն կամ անգլերեն լեզուներով։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ