12 07 2018

Ինչպե՞ս ուրիշի մեքենայով գնալ Վրաստան

Ինչպե՞ս ուրիշի մեքենայով գնալ Վրաստան

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Հայաստանի քաղաքացիներին Վրաստանի սահմանը չգրանցված ավտոմեքենայով հատելու դեպքում ունենալ մեքենայի տիրոջ կողմից տրված լիազորագիրը՝ վրացերեն կամ անգլերեն լեզուներով։ 

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, եթե պատրաստվում եք հատել Վրաստանի սահմանը Ձեզ վրա չգրանցված ավտոմեքենայով, ապա խնդրում ենք Ձեզ հետ ունենալ մեքենայի տիրոջ կողմից Ձեզ տրված լիազորագիրը՝ վրացերեն կամ անգլերեն լեզուներով։ Թարգմանությունը պետք է հաստատված լինի նոտարի կողմից»,- նշվում է դեսպանության տարածած հայտարարության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ