18 07 2018

Պաշտոնանկ է արվել ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետը. «Հրապարակ»

Պաշտոնանկ է արվել ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս պաշտոնանկ է արվել ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, ում դեմ դեռևս Վիգեն Սարգսյանի ժամանակ գործ էին հարուցել, սակայն այն կարճվել էր: Փաշինյանի իշխանության ժամանակ հանձնարարել են գործը վերա­բացել, իսկ վերջինիս՝ զորացրել:  Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտել են չարաշահումներ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ. ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտ­ներում առկա չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին՝ պաշտո­նական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշ­տոնական փաստաթուղթ կեղծելու համար:

Նշենք, որ Աշոտ Գրիգորյանը գնդապետ է, ՀՀ ԶՈՒ համակարգում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, 2010-ից ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնում էր»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ